«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը լուրջ վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է BBC Sport-ը՝ հղում անելով թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք։
Կամերունցին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
32-ամյա կենտրոնական պաշտպանն ընդհանրապես կարող է այլևս չխաղալ մերսիսայդցիների կազմում, քանի որ նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։