«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, ով այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», դարձել է 2010-ականների Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ FourFourTwo-ի։
Լավագույն եռյակում են նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան։
Վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լիոնել Մեսսի (Բարսելոնա);
2. Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ);
3. Անդրես Ինյեստա (Բարսելոնա);
4. Չավի (Բարսելոնա);
5. Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ);
6. Սերխիո Բուսկետս (Բարսելոնա);
7. Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ);
8. Լուիս Սուարես (Բարսելոնա);
9. Տոնի Կրոս (Ռեալ Մադրիդ);
10. Նեյմար (Բարսելոնա)