«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզը կարող է միանալ ՊՍԺ-ին այս ամառ, հայտնում է Calciomercato-ն:
Ալժիրի հավաքականի կիսապաշտպանը չի ցանկանում մնալ մանչեսթերյան ակումբում՝ Չեմպիոնների լիգայից հեռացվելուց հետո և քննարկում է նոր ակումբ տեղափոխվելու տարբերակները: «Քաղաքաբնակները» կարող են թույլ տալ, որ խաղացողը տեղափոխվի ՊՍԺ, եթե նրանց համապատասխան առաջարկ լինի:
Ակումբի հետ Մահրեզի ներկայիս պայմանագիրը նախատեսվաշծ է մինչև 2023 թվականի հունիսը: