«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը լոնդոնցիներին խորհուրդ է տվել ձեռք բերել «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին։
«Ո՞ր ռուս խաղացողին խորհուրդ կտայի «Չելսիին» պայմանագիր կնքել: Ես նրանց խորհուրդ կտայի գնել Գոլովինին»,- Ժիրկովի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
27-ամյա ռուսաստանցին «Մոնակոյում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Գոլովինի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։























































