«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին, որը ծանր վնասվածք էր ստացել Վրաստանի հետ Եվրո-2024-ի ընտրական վերջին խաղում (3:1), այցելել է կատալոնական ակումբի մարզաբազա, որտեղ նրան ջերմորեն դիմավորել են թիմակիցները և գլխավոր մարզիչը՝ Չավին:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել։ Ըստ առկա տեղեկությունների՝ Գավին կարող է բաց թողնել 6-8 ամիս։
Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում իսպանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավիի ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ամառը։