«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը կարծում է, որ Նաիր Տիկնիզյանի համար դեռ վաղ է մեկնել Եվրոպայի առաջնություններից մեկը, քանի որ կայուն խաղ չունի։
«Տիկնիզյանն առաջադիմում է, տեսանելի է նրա առաջնթացը «Լոկոմոտիվում»: Տարբեր խաղեր են լինում, բայց հիմնականում Նաիրն առաջ է գնում:
Ինձ թվում է, որ Նաիրի համար դեռ վաղ է Եվրոպա մեկնելը, քանի որ կայուն խաղ չկա։ Մեզ պետք է, որ դա լինի յուրաքանչյուր խաղում: Իմ կարծիքն այն է, որ նա դեռ պատրաստ չէ Եվրոպային»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Սարգսյանը։
2023/2024 մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել վեց գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt ինտերնետային պորտալը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
























































