Մադրիդի «Ռեալը» շատ դժգոհ է, որ Վինիսիուս Ժունիորն ու Էդուարդո Կամավինգան վնասվածքներ են ստացել իրենց ազգային հավաքականների կազմում։
Ինչպես հայտնում է Marca-ի լրագրող Խավիեր Բիրլանգան, ակումբը դրանում մեղադրում է Լա լիգայի ղեկավարությանը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին։ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների կարծիքով՝ նրանք են մեղավոր ծանրաբեռնված օրացույց ստեղծելու համար, ինչը հանգեցնում է խաղացողների վնասվածքների։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում Կոլումբիայի հետ ԱԱ-2026-ի որակավորման խաղում։ Նա բաց կթողնի մինչև փետրվար:
Կամավինգան վնասվածք է ստացել Ֆրանսիայի մարզումների ժամանակ և բաց կթողնի 8-10 շաբաթ:
Հիշեցնենք, որ այս պահին Մադրիդի «Ռեալի» մի խումբ խաղացողներ վնասվածք են ստացել ու երկար ժամանակով դուրս մնացել շարքից։
























































