«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին պատռել է խաչաձև կապանները Եվրո-2024-ի ընտրական փուլի Վրաստանի դեմ խաղում (3:1), հայտնում է Diario AS-ը։
19-ամյա կիսապաշտպանը խաղադաշտը լքել է հանդիպման 26-րդ րոպեին ծնկի շրջանում ցավերի պատճառով։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին վնասվածքի պատճառով վտանգում է 6-8 ամսով բաց թողնել և կարող է բաց թողնել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունն ու Օլիմպիական խաղերը:
Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































