Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդգար Սևիկյան — «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ավելացնենք, որ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա:
Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: