«Ալ Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Sport-ը։
Ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Աղբյուրի համաձայն՝ մասնագետը խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ։
Պորտուգալացին 55 միլիոն եվրոյի դիմաց «Ալ Հիլալ» է տեղափոխվել այս ամառ «Վուլվերհեմփթոնից»:
























































