«Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբի ղեկավարությունն ակտիվացնում է պայմանագրի երկարաձգման տարբերակը մինչև 2025 թվականը:
33-ամյա խաղացողի և թիմի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում Մատեոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո:
























































