Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է նոր պայմանագրի շուրջ բանակցել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Ակումբը կարող է Անչելոտիին պահել ևս երկու մրցաշրջան։ Ըստ լուրերի՝ փորձառու մասնագետը դեմ չէր լինի մնալ «Սանտիագո Բերնաբեուում», չնայած Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքրքրությանը:
Մադրիդի «Ռեալն» այս պահին զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Բացի այդ, մադրիդցիներն արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Լա լիգայի շրջանակում՝ «Կադիսի» հետ։
























































