Երկու թոփ ակումբ հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատիի ծառայություններով։
Ֆատին ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկանցում է «Բրայթոնում»։
Ինչպես հայտնում է Express-ը, «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։ Նշվում, որ հնարավոր գործարքի արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո։
Ըստ կատալոնական Sport հրատարակության, Ֆատին իր հերթին ցանկանում է հաջորդ ամառ վերադառնալ «Բարսա», երբ նրա վարձակալական պայմանագիրը կավարտվի: Նա նաև հույս ունի, որ Եվրո-2024-ից առաջ կհրավիրվի Իսպանիայի հավաքական:
























































