«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի վնասվածքը լուրջ չէ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Օնանան վնասվածք է ստացել Կամերունի ազգային հավաքականի կազմում։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա կվերսկսի մարզումները։
Օնանան պետք է հասանելի լինի «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԱՊԼ-ի հաջորդ հանդիպմանը:
























































