«Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը սոցիալական ցանցերում քննադատաբար է խոսել FFP համակարգի՝ ֆինանսական ֆեյր-փլեյի մասին։
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ FFP-ի խախտումների համար «Էվերթոնից» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակից կհանեն 10 միավոր։ Այս պատժամիջոցների արդյունքում լոնդոնցիները 14-րդ տեղից իջել են 19-րդ՝ դուրս մնալու գոտի:
«Վիճելի է, թե արդյոք «Էվերթոնը» միավորներից զրկվել է, բայց ես միշտ բացասական եմ վերաբերվել FFP-ին: Իսկապե՞ս կա ֆուտբոլային ակումբների ապագան պաշտպանելու ավելի լավ տարբերակ: FFP-ն առավելություն է տալիս էլիտար թիմերին և վերացնում մրցակցության հնարավորությունը մնացածի համար»,- գրել է Օուենը։
























































