Մի քանի անգլիական ակումբներ սկսել են հետաքրքրվել սաուդյան «Ալ-Իթիհադի» հարձակվող Ժոտայի ծառայություններով: Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի հարձակվողի համար պայքարում են «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»: Նշվում է, որ ֆուտբոլիստի՝ «Տոտենհեմի» ճամբար տեղափոխվելու օգտին հիմնական փաստարկը կարող է լինել նրա ծանոթությունը լոնդոնյան ակումբի մարզիչ Անգելոս Պոստեկոգլուի հետ։
Անցած մրցաշրջանում Ժոտան ավստրալացու գլխավորությամբ հանդես է եկել «Սելթիկում»:
























































