Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ ժամանակներս կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, և կողմերը չեն ծրագրում նոր գործարք կնքել։
Ինչպես հայտնում է DeadlineDayLive-ը, կիսապաշտպանը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունում:
Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ալ Ահլին» և «Ալ Իթիհադը»: Երկու ակումբներն էլ բանակցություններ են սկսել Մոդրիչի գործակալի հետ։
Լուկան մադրիդյան թիմում հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Transfermarkt-ը 38-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է տասը միլիոն եվրո։
























































