Ամերիկյան «Ինտեր Մայամին» մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ, ով ներկայումս ազատ գործակալ է։ հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը անձնական հետաքրքրություն է ցուցաբերում իսպանացի դարպասապահին ձեռք բերելու հարցում: Ընդգծվում է, որ ամերիկյան ակումբը մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կփորձի աշխատանքային պայմանագիր կնքել Դե Խեայի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ իսպանական «Բետիսը» լրջորեն դիտարկում է դե Խեայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Իսպանացի դարպասապահը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» անցած ամառ։ Ֆուտբոլիստն անգլիական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։
























































