«Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին, ով կատալոնական թիմում խաղում է վարձավճարով։
Սակայն, «Մանչեսթեր Սիթին» թույլ չի տա «Բարսելոնային» երկրորդ անգամ վարձակալել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը։
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վաճառել Ժոաուի ամբողջական տրանսֆերը 2024 թվականի ամռանը։
«Բարսելոնան» իր հերթին գոհ է Կանսելուի խաղամակարդակից, սակայն այս պահին ակումբը չի կարող ֆինանսավորել պորտուգալացու լիարժեք տրանսֆերը։
























































