«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որը երկար տարիներ հանդես է եկել «Ռեալում», բացատրել է, թե ինչու է մերժել երկրպագուին , որը խնդրել է ստորագրել մադրիդյան թիմի մարզաշապիկի վրա։
«Մինչ այժմ ես ստորագրել էի «Ռեալի» վեց մարզաշապիկ, որոնք ինձ խնդրել էին երկրպագուները։ Բայց հետո պարզվեց, որ կան մարդիկ, որոնք դրանք աճուրդի են հանում կամ առցանց վաճառում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը «Ռեալում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում Ռամոսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 671 հանդիպման, որոնցում դարձել է 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Սևիլիա» է տեղափոխվել ՊՍԺ-ից անցած սեպտեմբերին։
























































