«Լացիոյի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը պատասխանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որն իսպանացի ֆուտբոլիստին «լողորդ» էր անվանել Իտալիայի առաջնությունում վերջին հռոմեական դերբիից հետո (0:0).
«Մոուրինյուի հայտարարությունը ինձ ստիպում է ծիծաղել, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ով է Մոուրինյուն։ Նա նախկինում էլ է նման բաներ արել: Նախ մի բան է ասում, հետո՝ մեկ այլ բան։ Հիշում եմ, երբ մենք հաղթում էինք նրա «Ռեալին», նա մի քանի տհաճ բաներ էր ասում, իսկ երբ մենք հաղթում էինք իր «Յունայթեդին» 4:0, նա ավելին էր ասում: Անցյալ տարի Հռոմի դերբիից հետո նույնպես շատ խոսեց։
Այդպես է լինում միշտ, եթե նա չի հայհոյում մրցավարին, ուրեմն հայհոյում է օրացույցը կամ այն խաղացողին, ով ընկնում է խոտածածկին: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա շատ զվարճալի մարդ է»,- Պեդրոյի խոսքը է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
























































