Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Կասիմ Հաջին Կոմորյան կղզիների ազգային հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության դեմ խաղին:
23-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 77-րդ րոպեին: Կոմորները հաղթանակով են սկսել մրցաշարը՝ առավելության հասնելով 4:2 հաշվով:
Նոյեմբերի 21-ին Կոմորյան կղզիների հավաքականը կհյուրընկալի Գանայի ընտրանուն:
























































