FourFourTwo-ն հրապարակել է «Լիվերպուլի» լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը:
Աղբյուրի համաձայն՝ 1-ին տեղը զբաղեցրել է Քենի Դալգլիշի տեղափոխությունը «Սելթիկից» 1977 թվականին։
2-րդ տեղում Մոհամեդ Սալահի տրանսֆերն է «Ռոմայից» 2017 թվականին։ Յան Ռաշի տրանսֆերը «Չեստեր Սիթիից» (1980թ.) եզրափակել է մերսիսայդցիների տրանսֆերների լավագույն եռյակը։
Անգլիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն և «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող, 31-ամյա Սալահն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 227 հանդիպում Պրեմիեր լիգայում և դարձել 144 գոլի հեղինակ։
























































