IDBank Պրեմիեր լիգայի 15-տուրում՝ «Վեստ Արմենիայի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը վնասվածք էր ստացել և հարկադրաբար փոխարինվել։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է սրունք-թաթային հոդի վնասվածք
Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի 1-1,5 շաբաթ։
























































