Հույն մասնագետ Մարիոս Ջորջիոս Ալեքսանդրիսը կզբաղեցնի «Փյունիկի» ակադեմիայում գործառնությունների մենեջերի պաշտոնը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ուրախ եմ այստեղ գտնվելու ու «Փյունիկի» մի մասը դառնալու համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Առաքելյանին («Փյունիկի» գլխավոր տնօրեն-խմբ) վստահության ու աջակցության համար: Այն տեսլականը ու ահռելի ներուժը, որն ունի «Փյունիկի» ակադեմիան, Հայաստան գալու իմ գլխավոր պատճառներից էր:
Մենք ցանկանում ենք ստեղծել ֆուտբոլային միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին աճել մեր համակարգի ներսում, զարգանալ որպես խաղացողներ ու անհատականություններ, իրացնել իրենց ներուժն ու վերջապես խաղալ հիմնական թիմում»,-ակունբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հույն մասնագետը:
Ալեքսանդրիսը ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո շուրջ 6 տարի մարզչական գործունեություն է ծավալել հունական ֆուտբոլի առաջատար ակումբների` Աթենքի ԱԵԿ-ի հյուսիսային մասնաճյուղում ու «Օլիմպիակոսի» ակադեմիայում` մարզելով տարբեր տարիքային թիմեր` զուգահեռաբար մասնակցելով ECA-ի ակադեմիաներ այցելությունների:
29-ամյա Մարիոսը մեկ տարի ղեկավարել է «Այաքսի» ակադեմիայի մասնաճյուղը Հունաստանում, այնուհետև ներգրաված է եղել «Օլիմպիակոսի» ակադեմիայի սկաուտական աշխատանքում:
























































