Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը Սերխիո Ռամոսին հարց է ուղղել «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վերադարձի մասին, ինչին 33-ամյա իսպանացին պատասխանել է հետևյալ կերպ․
«Ես արդեն հոգնել եմ Մոուրինյուի վերադարձի մասին խոսակցություններից։ Մեր մարզիչը Զիդանն է, ու մենք նրա հետ ենք մինչև վերջ»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Գալաթասարայ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա երեքշաբթի և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։