Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Բրագայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0). բրազիլացին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Ես սիրում եմ խաղալ այստեղ: Մենք ֆանտաստիկ երկրպագուներ ունենք, և հիանալի է, երբ կարողանում ենք նրանց ուրախություն պատճառել:
Երբ Բրահիմը շրջվեց դեպի ինձ և բղավեց՝ «Քո գոլն է», սա ևս մեկ ապացույց էր մեր թիմում տիրող բարձր թիմային ոգու և միասնության: Ես նույնպես նման բան ասացի, երբ Վինիսիուսը հետագայում ինձ գոլային փոխանցում կատարեց:
Կարծում եմ՝ երրորդ գոլը բավականին գեղեցիկ էր։ Իսկ ես շատ քիչ ժամանակ ունեի որոշելու, թե ինչպես գոլ խփել: Այս անգամ ամեն ինչ ճիշտ արեցի», — Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։