ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը։
Նոյեմբերի 7-ին և 8-ին կայացան խմբային մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները։
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Էրլինգ Հոլանդը (2 գոլ «Մանչեսթեր Սիթիի» կազմում), Ռոդրիգոն (գոլ և գոլային փոխանցում «Ռեալի» կազմում), Բուկայո Սական (գոլ և գոլային փոխանցում «Արսենալի» կազմում) և Անտուան Գրիզմանը (2 գոլ «Ատլետիկոյի» կազմում):
Շաբաթվա լավագույն խաղացողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ։