ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 8-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան — «Վոլդերս» (Ավստրիա)
Պաշտպաններ
Մարկ Ավետիսյան – ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
Ստեփան Գիգոլյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Խաչիյան — «Խիմկի» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան — «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան — «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան — «Շիրակ»
Նարեկ Ջանոյան — «Շիրակ»
Միշել Այվազյան — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան — «Փյունիկ»
Երվանդ Սուքիասյան — «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 13-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 15-ին կմրցի Խորվաթիայի, նոյեմբերի 18-ին ՝ Իսրայելի Մ-19 ընտրանիների հետ: Նոյեմբերի 21-ին կայանալիք վերջին խաղում մեր հավաքականն ուժերը կչափի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ: