«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0) և կազանյան թիմի դարպասը խփած գոլը։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մոսկովյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Ես իրականում չեմ հետևում իմ գոլերին և արդյունավետությանը: Ինձ համար կարևոր է, որ մենք հաղթենք։ Եթե այսօր գոլ չխփեի, բայց հաղթեինք, ընդհանրապես չէի տխրի: Բայց քանի որ գոլ խփեցի, մի փոքր ուրախ եմ:
Բնականաբար, խմբում առաջին տեղը վիճակահանության առումով առավելություն է տալիս։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք գրավել առաջին տեղը, բայց հիմա կենտրոնանալու ենք առաջնության վրա, մեզ շատ կարևոր խաղ է սպասվում։ Մենք մրցաշարային աղյուսակում լավագույն դիրքում չենք, բայց դա կուղղենք»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
























































