Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2029 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան ակումբը պաշտոնապես կհայտարարի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին մոտ օրերս։ 20-ամյա ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Կամավինգան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին՝ «Ռենից», 31 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
























































