«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օգնական Պեպ Լինդերսը խոսել է թիմի հարձակվող Լուիս Դիասի մասին, ուրի ծնողներին առևանգել են Կոլումբիայում։
«Դուք գիտեք Լուչոյին, նա անհավանական խաղացող է: Մենք դա գիտեինք, երբ հրավիրեցինք նրան, հիմա դա գիտի Անգլիան և ամբողջ աշխարհը։ Մենք մտածում ենք նրա մասին։ Շատ բան կախված չէ մեզանից, բայց դա միանգամայն նորմալ է։ Հուսով ենք, որ տեղական իշխանությունները կարող են գտնել նրա հորը:
Ամբողջ թիմն աջակցում է նրան։ Նրան աջակցում են մեր բոլոր երկրպագուները։ Մեր կարգախոսն է՝ «You’ll Never Walk Alone» (Դու երբեք մենակ չես քայլի): Եկեք միայն աղոթենք և հուսանք, որ ամեն ինչ հնարավորինս արագ կվերադառնա իր բնականոն հունին»,- Լինդերսի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Դիասի ծնողներին առևանգել են Կոլումբիայում։ Ֆուտբոլիստի մայրը հայտնաբերվել է, սակայն հոր որոնումները շարունակվում են մինչ օրս։