«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercato-ն։
Նշվում է, որ պորտուգալացին կոնֆլիկտ է ունեցել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, ինչը կարող է պատճառ դառնալ, որ ակումբը բաժանվի հարձակման գծի առաջատարից:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, այս պահին Լեաուի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ գրանդներ։
Ռաֆայել Լեաուի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 90 միլիոն եվրո։ Հունիսին հարձակվողը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։