«Կալյարին» ընդհատեց առանց հաղթանակների շարքը մրցաշրջանի սկզբում: Ա Սերիայի 10-րդ տուրի խաղում «Կալյարին» հյուրընկալել էր «Ֆրոզինոնեին» և հաղթեց 4-3 հաշվով։
Տանտերերը՝ պարտվելով 0-3 հաշվով, չհրաժարվեցին պայքարից և շրջեցին խաղի ելքը։ «Կալյարին» իր չորս գոլերից երկուսը խփեց ավելացված ժամանակում:
«Կալյարին» տարավ այս մրցաշրջանի իր առաջին հաղթանակը․ մինչ այդ թիմը 3 ոչ-ոքի էր խաղացել և 6 պարտություն էր կրել։
Այս հաջողությունը թույլ տվեց «Կալյարիին» հեռանալ մրցաշարային աղյուսակի վերջին տեղից: «Ֆրոզինոնեն» Ա Սերիայում ունի 12 միավոր և 12-րդ տեղում է։
























































