«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
«Նման խաղում ֆավորիտ գրեթե երբեք չկա: Երբեք ոչինչ չես կարող կանխատեսել։ Շանսերը 50-50-ն են»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 28-ին։