«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Իսկ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Յայա Սանոգոյի` ԲԿՄԱ-ի դարպասը խփած գնդակը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ։
























































