IDBANK ՀՊԼ 13–րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար ու գործող փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ուրարտուին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Հենդրիկը, Ջեյմսն ու Հարությունյանը։ Հյուրերի միակ գոլը խփեց Մաքսիմենկոն։
Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն» 2–րդ տեղում է 26 միավորով։
























































