Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Կոպենհագենին»։
Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Հարի Մագուայրը։ 90+7-րդ րոպեին հյուրերի կազմում 11 մետրանոցից վրիպեց Ջորդան Լարսոնը։
Սա ՄՅՈւ-ի առաջին հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Թիմը նախորդ խաղերում պարտվել էր «Բավարիային» և «Գալաթասարային»։
























































