«Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանն իր կարծիքն է հայտնել ԲԿՄԱ-ի հետ խաղի մասին։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվել էր Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
«Դադարով պայմանավորված մի փոքր ընկել էինք խաղային ռիթմից: Սրանով էր թերևս պայմանավորված, որ լավ մեկնարկից հետո ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես ուզում էինք:
Կարևոր էր նաև, որ մինչև ընդմիջումը խփեցինք, իսկ հետո կարողացանք ավելացնել»,- մեջբերում է մասնագետին ակումբի մամուլի ծառայությունը։

























































