Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել է «Դինամոյին»։ Մոսկովյան դերբիում թիմերը չեն կարողացել վճռել հաղթողին՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով՝ 0։0։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը՝ փոխարինման մտնելով միայն 64-րդ րոպեին։

Այս հանդիպումից հետո «Լոկոմոտիվը» զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը 12 խաղից հետո վաստակել է 20 միավոր։ «Դինամոն» 18 միավորով 5-րդ տեղում է։ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը» (28):
























































