Դիլիջանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Դիլիջանում բացվել է «Իմպուլս» մանկական ֆուտբոլային ակումբն ու ակադեմիան՝ Հայաստանի մասշտաբով եզակի նախագծերից մեկը:
Ակադեմիայում մարզվում են 5-16 տարեկան մոտ 200 պատանի ֆուտբոլիստներ։ Գործում են նաև մեծահասակների խմբեր։
Բացի ուսումնական ծրագրից, երեխաները պարբերաբար իրականացնում են խաղային փորձի փոխանակում Երևանի և Տավուշի մարզերի թիմերի հետ՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով։
Հաջորդ տարվանից ակադեմիայի պատանի ֆուտբոլիստները կսկսեն մասնակցել պաշտոնական մրցույթներին։ Մարզումները տեղի են ունենում քաղաքային մարզադաշտում և փակ մարզասրահներում։
























































