Բրյուսելում Շվեդիայի հավաքականի երկու երկրպագուների սպանած տղամարդը, հնարավոր է, հանցակից է ունեցել: Այս մասին հայտնում է DH Les Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ իրավապահ մարմինները ներկայումս փնտրում են հանցագործի գործողությունները տեսանկարահանող անձին։ Նշվում է, որ հավանականություն կա, որ շվեդ երկրպագուներին սպանողն ու նրա պոտենցիալ հանցակիցը կարող են լինել ահաբեկչական բջջի մաս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ շվեդ երկու երկրպագուների վրա կրակած տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Տեղեկությունը հաստատել է նաև Բելգիայի ՆԳ նախարարը իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































