Շվեդիայի հավաքականի երկու երկրպագուներին սպանած տղամարդը մահացել է կրծքավանդակի հրազենային վնասվածքից, որը ստացել էր ոստիկանության կողմից բերման ենթարկվելու գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է DH Les Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում՝ վերակենդանացման ճանապարհին։
Ավելի վաղ պարզվել էր, որ հանցագործը ծագումով թունիսցի Լասուեդ Աբդեսլամն։ Նա ապաստան հայցող էր և ուներ մի քանի տեսակի զենք։

























































