«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Sky Sports Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 60-ամյա պորտուգալացին և ակումբը չեն երկարաձգի պայմանագիրը, բանակցություններ չեն ընթանում։
8 խաղից հետո «Ռոման» 11 միավորով զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։
























































