Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը վիճել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի հետ։
Սոցցանցերում լրագրող Խոսե Կառլոս Արաուխոն հայտնում է, որ Նեյմարը վիճաբանել է Ռոդրիգեսի հետ և վիրավորել նրան, ինչպես նաև սպառնացել է բոյկոտել Բրազիլիայի հավաքականի հանդիպումները։
Հոկտեմբերի 13-ին Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վենեսուելայի ընտրանու հետ՝ 1:1։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա աշխարհի առաջին առաջնությունն է, որին եզրափակիչ փուլին կմասնակցի 48 թիմ։ Խմբային փուլն այժմ բաղկացած կլինի 12 խմբերից՝ յուրաքանչյուրը չորս թիմով, իսկ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն ութ թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ: Բացի այդ, հայտնվել է 1/16 եզրափակիչ փուլը։
























































