«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Թուրինյան ակումբը հայտնել է, որ խաղացողը ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել։ Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերով, բրազիլացին բաց կթողնի մոտ 20 օր։ Այսպիսով, պաշտպանը չի կարողանա մասնակցել «Միլանի» հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 22-ին։
32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի՝ Վենեսուելայի դեմ խաղի ժամանակ (1:1):
Դանիլոն Յուվենտուսում է հանդես գալիս 2019 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 171 հանդիպում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































