«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է այն մասին, թե մարզչական կարիերայի որ քայլի համար է ամենից շատ զղջում, ինչպես նաև կիսվել է իր մտքերով, թե որտեղ կցանկանար աշխատել ապագայում։
«Ամենաշատը ափսոսում էի, որ հրաժեշտ տվեցի «Յուվենտուսին»: Դա տեղի է ունեցել ակումբից հեռանալուց երեք տարի անց։ Ապագա՞ն։ Ես ասացի՝ ոչ արաբական առաջարկներին։ Իհարկե, «Ռոման» և «Նապոլին» այն երկու ակումբներ են, որոնց հետ կցանկանայի աշխատել։ Հուսով եմ, որ մի օր ես հնարավորություն կունենամ նմանատիպ փորձ ունենալ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։
Հիշենք, որ Կոնտեի վերջին աշխատավայրը անգլիական «Տոտենհեմն» էր։