Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (FFG) որոշում է կայացրել հետաձգել երկրի առաջնության բոլոր հանդիպումները մինչև ապրիլի 1-ը՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 դեպք: Կարանտինում կա 126 մարդ, ևս 46-ը`բժիշկների հսկողության տակ են ստացիոնար բուժհաստատություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են, նրանց մեծ մասը վարակվել է Իտալիայում, ոմանք՝ Իրանում:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտարարել էր Ա Սերիայի կասեցման մասին: