Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվել է Մադրիդի «Աթլետիկոյի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ 28-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախն է: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Լակազետը մասնակցել է 20 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ: