«Բրայթոնի» կիսապաշտպան Կաորու Միտոման հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Sportsmole-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ ծրագրում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ անել «Բրայթոնին» 26-ամյա ճապոնացու համար։
Միտոման «Բրայթոնում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































